«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#79, 2006-05-02 | #80, 2006-05-03 | #81, 2006-05-04


ՀՕԳՈՒՏ ՌՈՒՍԱՍՏԱՆՅԱՆ ԲԱՆԿԵՐԻ

Ռուսաստանի բանկերի ասոցիացիան իր հերթական համագումարում խնդիր է դրել օրենսդրականորեն փակել արտասահմանյան վարկային բանկերի մուտքը Ռուսաստան: Այլ խոսքով ասած, տեղի բանկիրները չեն ուզում, որ երկրի ձեռնարկությունները վարկ վերցնեն արտասահմանյան վարկային շուկաներում: Այդ մասին բազմիցս հայտարարություններ է արել, նաեւ Վլադիմիր Պուտինի ներկայությամբ, ասոցիացիայի նախագահ Գարեգին Թոսունյանը: Նա իր այդ սկզբունքային դիրքորոշումը պատճառաբանում է այն բանով, որ Ռուսաստանի բանկերը դեռեւս պատրաստ չեն մրցակցելու արեւմտյան բազմափորձ ու հարուստ բանկերի հետ եւ հակառակ պարագայում երկրի տակավին ձեւավորվող բանկային համակարգը կարող է էապես տուժել: Բանն այն է, որ բուն Ռուսաստանում վարկային կոպարը կազմում է 7-14 տոկոս, արտասահմանում` 4-5,5:

Գարեգին Թոսունյանը ոչ միայն մեծ հեղինակություն է ռուսաստանցի բանկիրների շրջանում, այլեւ մտնում է երկրի ուժեղագույն պրոֆեսիոնալ լոբբիստների ցուցակի մեջ, որ կանոնավոր հրապարակում է «Նեզավիսիմայա գազետան»:

Թոսունյանը ծնվել է Երեւանում, կրթություն ստացել է Մոսկվայում, տնտեսագիտության թեկնածու է, իրավագիտության դոկտոր:

ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4