«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#81, 2006-05-04 | #82, 2006-05-05 | #83, 2006-05-06


ՆԱԼԲԱՆԴՅԱՆԸ ՄՏԱՎ ՀԱՋՈՐԴ ՓՈՒԼ

Էշտորիլի մրցաշարում իր երկրորդ հաղթանակը տոնեց Դավիթ Նալբանդյանը: Նա 1/8 եզրափակիչում առավելության հասավ ֆրանսիացի Չարդիի նկատմամբ: Եթե առաջին խաղափուլում Դավիթը հեշտ հաղթանակ տոնեց (6-1), ապա երկրորդում հանդիպեց մրցակցի համառ դիմադրությանը եւ միայն թայմ-բրեյքում կարողացավ պարտության մատնել նրան (7-6):

Քառորդ եզրափակիչի ուղեգիր նվաճեց նաեւ Կառլոս Մոյան: Իսպանացի թենիսիստը 6-1,7-5 հաշվով հաղթեց Մարկաչիոյին: Անհաջողության մատնվեց ռուսաստանցի Թուրսունովը, որը պարտվեց Գիլին (6-4, 4-6, 1-6): Վերջինս քառորդ եզրափակիչում ուժերը չափելու է Նալբանդյանի հետ: Պայքարը շարունակում է նաեւ Գարսիա Լոպեսը` առավելության հասնելով Բեռլոկի նկատմամբ (7-6,5, 5-7, 7-6):

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4