«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#83, 2006-05-06 | #84, 2006-05-07 | #85, 2006-05-11


ՀԱՄԱԺՈՂՈՎ` «ԿՈՎԿԱՍՆ ԱՌԱՆՑ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ»

ՀԴԿ նախագահ Արամ Սարգսյանի նախաձեռնությամբ ստեղծվել է «Ազգային կենտրոն-քաղաքակրթությունների երկխոսություն» հասարակական կազմակերպությունը, որը մայիսի 17-18-ին «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցում, Ռուսաստանի հայերի միության եւ Համաշխարհային հայկական կոնգրեսի հետ ջանքերը համատեղելով` տարածաշրջանային համաժողով կկազմակերպի: Երեկ ՄԱԱ-ում Արամ Սարգսյանը ներկայացրեց համատեղ կառույցը եւ համաժողովի նպատակները: Համաժողովում, փաստորեն, ավելի շատ տնտեսական խնդիրներ, տարածաշրջանային համագործակցության հեռանկարներն են քննարկվելու, մասնակցելու են փորձագետներ Հայաստանից, ԼՂՀ-ից, Վրաստանից, Թուրքիայից, Ռուսաստանից, եվրոպական երկրներից: Ադրբեջանցիները հրաժարվել են Երեւան ժամանել, իսկ ԱՄՆ փորձագետներին հրավիրելու համար ֆինանսական խնդիրներ են եղել: «Մենք ձեւավորեցինք առաջին այդպիսի ռեգիոնալ կառույցը, որի «Կովկասն առանց հակամարտությունների եւ ահաբեկչության-քաղաքակրթությունների երկխոսություն կովկասյան խաչմերուկում» համաժողովն առաջին քայլն է: Մասնակցելու են բոլոր այն փորձագետները, որոնք ծանոթ են կովկասյան խնդիրներին, եւ գիտեն, թե ինչպիսի առաջարկներ եւ մոտեցումներ կարելի է ձեւավորել, որ մենք, իրոք, կարողանանք անցյալից եկած խոշոր խնդիրները լուծել: Հիմնական նպատակը փակուղուց դուրս գալու ելքեր փնտրելն է», նկատեց Ա. Սարգսյանը:

Իսկ թե հատկապես ի՞նչ ելքեր կգտնվեն կամ կառաջարկվեն` արդեն հայտնի կլինի համաժողովի ընթացքում, եկող շաբաթ:

Մ. Խ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4