«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#87, 2006-05-13 | #88, 2006-05-16 | #89, 2006-05-17


ԵԱՀԿ ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ ԿԺԱՄԱՆԵՆ ՄԱՅԻՍԻ ՎԵՐՋԻՆ

Համաշխարհային հայկական կոնգրեսի նիստից հետո երեկ լրագրողների հետ ունեցած ճեպազրույցի ժամանակ արտգործնախարար Վարդան Օսկանյանը հայտնեց, որ մայիսի 25-26-ը Հայաստան կժամանեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Յուրի Մերզլյակովը, Սթիվեն Մանը եւ Բեռնար Ֆասիեն: Նախարարը նշեց, որ համանախագահներն արդեն ներկայացրել են իրենց առաջարկները:

«Միանշանակ դիրքորոշում չի լինի: Սեղանին դրվող ամեն բան ունի ե՛ւ դրական, ե՛ւ բացասական պահեր: Բանակցությունների արդյունքում դրանք պետք է հղկվեն: Նայած մյուս կողմը ինչ կընդունի, ինչ չի ընդունի, մենք կփորձենք տեսակետները մոտեցնել, եթե հնարավոր լինի»:

Նա նաեւ ավելացրեց, որ եթե «սկզբունքային հարցերի վերաբերյալ կողմերի դիրքորոշումներն ամրագրվեն, կարող են լինել որոշակի դրսեւորումներ»: Իսկ եթե Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների այս շաբաթ կայանալիք հանդիպումը Ստրասբուրգում նորմալ ընթանա եւ Մինսկի խմբի համանախագահների այցը տարածաշրջան դրական արդյունք տա, երկու երկրների նախագահները կարող են հանդիպել:

Ռ. Պ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4