Այն հարցին, թե արդյոք ընդդիմությունը ձեռքերը լվանո՞ւմ է ԱԺ նախագահի թեկնածու առաջադրելուց եւ ընտրություններին մասնակցելուց, այդ դեպքում ինչո՞վ է զբաղվելու նա` Թաթուլ Մանասերյանը նախ զատեց «Արդարությունը» ընդդիմության մյուս թեւերից եւ ապա նկատեց. «Իմաստ չենք տեսնում թեկնածու առաջադրելու, որովհետեւ արվելու է այն, ինչ կուլուարներում ծրագրված է, այսինքն` չպետք է ստանձնել խեղկատակի դեր»: Ըստ նրա` վերջին իրադարձությունները ցույց են տալիս, որ իշխանությունների «Մեր դեմ խաղ չկա» կարգախոսն արդեն սպառվում է: Պատգամավորը նաեւ նկատեց, թե դեռ հայտնի չէ, թե յուրաքանչյուր քաղաքական ուժի սատարող դրսի ու ներսի ուժերն ի՞նչ սցենարներ են մոգոնում, պետք չէ շտապել, մոտակա շաբաթները հստակություն կբերեն:
Մ. Խ.