Երաժշտության անվանակարգում 2005 թ.-ի Թեքեյան մշակութային միության ամենամյա «Վահան Թեքեյան» մրցանակը շնորհվել էր կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանին: Այդ մասին հայտարարվեց մրցանակաբաշխության մարտյան արարողության ընթացքում, եւ քանի որ մաեստրոն արտասահմանում էր, մրցանակը հանձնվեց «Ազգային պատկերասրահ» 2-րդ փառատոնի երեկվա համերգին: Հայաստանի կամերային երգչախումբը Ռոբերտ Մլքեյանի ղեկավարությամբ կատարեց Կոմիտասի խմբերգերից, երկրորդ բաժնում` Տիգրան Մանսուրյանի «Արուեստ քերթութեան» կոնցերտը` ըստ Եղիշե Չարենցի տասը ստեղծագործությունների:
Մեր ժամանակների լավագույն կոմպոզիտորներից մեկը, բացառիկ հայ մտավորականն ու արվեստագետը, խորին ակնածանքով ընդունեց մրցանակը. «Հայկականությունը, հայոց լեզուն իմ հոգու առաջնային սրբություններից են, որի ջահակիրներից մեկը Վանահ Թեքեյանն է, եւ ես հպարտորեն պիտի տանեմ այս գեղեցիկ մրցանակը», ասաց Տիգրան Մանսուրյանը:
Մ. Բ.