Իտալական Ermenegildo Zegna ընկերությունն իր ներկայացուցչությունը երեկ բացեց Երեւանում: Ինչպես բացման արարողության ժամանակ նշեց ընկերության տարածաշրջանային տնօրեն Անդրեա Կուրինոն, «Զենյա» ընտանիքին պատկանող ընկերությունը տղամարդկանց էլիտար հագուստի արտադրության առաջատարներից է աշխարհում: Ընկերությունը տարեկան արտադրում է 500 հազար վերնաշապիկներ, 1,7 մլն հագուստի պարագաներ եւ 1,5 մլն սպորտային հագուստներ, առեւտրաշրջանառության ծավալները կազմում են մոտ 700 մլն եվրո: Արտադրանքն իրացվում է աշխարհի ավելի քան 400 խանութ-սրահների միջոցով:
Հայաստանի գրասենյակն առաջինն է տարածաշրջանում: Ընկերության տարածաշրջանային տնօրենը հայտնեց, որ Հայաստանում վաճառվող հավաքածուն կթարմացվի տարեկան երեք անգամ:
Ա. Մ.