«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#90, 2006-05-18 | #91, 2006-05-19 | #92, 2006-05-20


ՀՀ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ ՊԱՀՊԱՆԵԼ Է ԴԻՐՔԸ

ՖԻՖԱ-ն հրապարակել է ազգային հավաքականների դասակարգման հերթական ցուցակը: Ապրիլ ամսվա համեմատ Հայաստանի հավաքականի դիրքը ցուցակում մնացել է անփոփոխ (109-րդ տեղ), իսկ ահա վարկանիշը նվազել է 5-ով (416):

Ֆուտբոլի Եվրոպայի 2008 թ. առաջնության ընտրական մրցաշարում Հայաստանի հավաքականի մրցակիցներից ամենաբարձր վարկանիշն ունեն պորտուգալացիները, որոնք մեկ հորիզոնականով բարձրացել են եւ զբաղեցնում են 7-րդ տեղը: Հաջորդը լեհերն են (29-րդ տեղ), որոնք մեկ հորիզոնականով նահանջել են: Սերբիայի ընտրանին 2 տեղով վեր է բարձրացել (44-րդ տեղ), իսկ ահա ֆինները (49-րդ տեղ), բելգիացիները (56-րդ տեղ) եւ ադրբեջանցիները (112-րդ տեղ) պահպանել են դիրքերը: Մեկ հորիզոնականով առաջընթաց է ունեցել Ղազախստանի հավաքականը (135-րդ տեղ):

Ընդհանրապես նախորդ ամսվա համեմատ ցուցակում փոփոխություններն աննշան են: Առավել մեծ տեղաշարժ են կատարել Միացյալ Էմիրությունների եւ Հասարակածային Գվինեայի հավաքականները, որոնք 7 հորիզոնականով բարձրացել են: Իր դիրքերը պահպանել է լավագույն տասնյակը, որում 2 հորիզոնականով առաջադիմել են մեքսիկացիները:

Ներկայացնում ենք դասակարգման ցուցակի լավագույն տասնյակի եւ նախկին ԽՍՀՄ հանրապետությունների հավաքականների ցուցանիշները:

1. Բրազիլիա827
2. Չեխիա772
3. Հոլանդիա768
4. Մեքսիկա758
5. ԱՄՆ756
6. Իսպանիա756
7. Պորտուգալիա750
8. Ֆրանսիա749
9. Արգենտինա746
10. Անգլիա741
37. Ռուսաստան645
45. Ուկրաինա609
60. Ուզբեկստան571
65. Բելառուս553
70. Լատվիա541
77. Էստոնիա534
93. Լիտվա481
101. Վրաստան459
104. Մոլդովա452
109. Հայաստան416
112. Ադրբեջան392
120. Թուրքմենստան371
121. Տաջիկստան369
135. Ղազախստան319
147. Ղրղզստան273

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4