«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#91, 2006-05-19 | #92, 2006-05-20 | #93, 2006-05-23


«ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ» ԳՐԱՍԵՆՅԱԿԸ ՏԱԿԱՎԻՆ ՓԱԿ Է

Իսկ դատավարությունը ձգձգվում է

«Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանի ներկայացրած դատական հայցն ընդդեմ Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի ղեկավարության մայիսի 19-ին լսվել է Կենտրոն ու Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում: Խնդիրն այն է, որ անհայտ անձինք մարտի 4-ին կողպեք էին դրել Վազգեն Սարգսյան 7 հասցեում կուսակցության վարձակալած գրասենյակի շքամուտքի դռան վրա: Դատական նիստին պատասխանող կողմը ոչ ներկայացել է, ոչ էլ իր բացակայությամբ նիստը շարունակելու միջնորդություն արել: Սակայն պատասխանողը վաղօրոք գրավոր տեղեկացրել էր իր «դիրքորոշման ու պահանջի» մասին, պնդելով, որ թատրոնի տնօրենության ու վարձակալի կնքած վարձակալության պայմանագիրը նոտարական կարգով վավերացված չէ, հետեւաբար հայցն անհիմն է եւ ենթակա է մերժման: Թատրոնի այդ «առարկությունը» հիմք է դարձել, որպեսզի Հովհաննիսյանի փաստաբան Վահագն Գրիգորյանը հանդես գար հայցային պահանջներն ավելացնելու միջնորդությամբՙ ներկայացնելով համապատասխան ապացույցներ: Դրանց հիման վրա դատարանը գործի քննությունը հետաձգելու ու դատական նոր նիստը հունիսի 1-ին նշանակելու որոշում է կայացրել:

Ռ. Պ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4