«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#93, 2006-05-23 | #94, 2006-05-24 | #95, 2006-05-25


ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՄՆ ՆՈՐ ԴԵՍՊԱՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՀԱՐՑԸ ՍԵՆԱՏՈՒՄ

Մ. Նահանգների Սենատի պաշտոնական հաղորդագրությամբ, Սենատը առաջիկայում քննարկելու է Ռիչարդ Հոգլանդին Հայաստանում դեսպան նշանակելու հարցը:

Հոգլանդը ամերիկյան արտաքին գերատեսչության բարձրագույն դիվանագիտական դասի ներկայացուցիչ է: Ներկայումս նա Տաջիկստանում Մ. Նահանգների դեսպանն է:

Նոր դեսպանի հարցի քննարկումը փաստացի նշանակում է, որ Ջոն Էվանսին հետ կանչելու մասին սփյուռքում եւ Հայաստանում տարածված լուրերը իրականությանը մոտ էին:

Ռ. Պ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4