Ինչպես հայտնի դարձավ Լոռու մարզի մեր աղբյուրներից, Ախթալայի լեռնահարստացուցիչ ֆաբրիկայի մոտ 200 աշխատողներ մտադիր են դիմել գործադուլի: Նրանք պահանջում են, որ ֆաբրիկայի սեփականատեր Սերոբ Տեր-Պողոսյանը վճարի իրենց 4 ամսվա չվճարած աշխատավարձերը:
Միաժամանակ տեղեկություններ կան, որ Ախթալայի լեռնահարստացուցիչ ֆաբրիկայով հետաքրքրվում է ծագումով հայ ռուսաստանցի ներդնող, եւ չի բացառվում, որ առաջիկայում տեղի ունենա ձեռնարկության գնման գործարքը:
Ա. Մ.