«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#97, 2006-05-27 | #98, 2006-05-30 | #99, 2006-05-31


«ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ» ԳՐԱՍԵՆՅԱԿԸ ԿՐԿԻՆ Է ՓԱԿՎՈՒՄ

«Հայտնում եմ Ձեզ, որ իմ վարձակալած տարածքը ապօրինաբար փակելուց հետո իմ գույքից անհայտ անձինք ապօրինաբար օգտվել են: Խնդրում եմ քննության առնել սույն հաղորդագրությունը եւ համապատասխան ընթացք տալ` պարզել, թե ով, ինչպես, ինչ նպատակներով եւ ում ցուցումով է մուտք գործել համակարգիչ»: Մեջբերումն արված է «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի դիմումից, որ երեկ ուղարկվել է ՀՀ ոստիկանապետին, գլխավոր դատախազին, Մարդու իրավունքների պաշտպանին եւ այլ պաշտոնյաների:

Մի քանի ժամ անց «Ժառանգությունը» տարածեց եւս մեկ հաղորդագրություն` «Կուսակցության գրասենյակը նորից բռնի դատարկվեց ու կնքվեց. ինչի՞ց են վախենում» վերտառությամբ: Վերջինից, ինչպես նաեւ կուսակցության անդամ Հովսեփ Խուրշուդյանի հետ զրույցից պարզվեց, որ երեկ առավոտյան ժամը 10-ին գրասենյակ են վերադարձել ԴԱՀԿ-ի ներկայացուցիչները եւ վկայակոչելով դատարանի վճիռը դուրս են հրավիրել «Ժառանգության» անդամներին: Ժամը 12.30-ին նրանք հասել են իրենց նպատակին, կուսակցականները լքել են իրենց վարձակալած տարածքը: «Փաստորեն մեզ վտարում են ոչ թե որեւէ օրինական որոշում, այլ դատարանի ապրիլի 14-ի որոշումը վկայակոչելով, որը ոչ այլ ինչ է, քան մեր հայցի բավարարումը` թույլ չտալ որեւէ մեկին ապօրինի օգտագործել մեր գույքը», ասում է Հ. Խուրշուդյանը:

ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4