Օրերս Թբիլիսիի «Դավթյանների տիկնիկային թատրոնում» տեղի է ունեցել վիրահայոց թեմի մշակութային հանձնախմբի եւ թեմի նախաձեռնությամբ լույս տեսնող «Նորաշեն» ամսագրի շնորհանդեսը: Հայերեն եւ ռուսերեն լեզուներով լույս տեսնող ամսագիրը անդրանիկն է թեմի 15-դարյա պատմության մեջ եւ հրատարակվում է երկու ամիսը մեկ անգամ: Հանդիսությանը առանձին շուք ու ազգային ոգի է հաղորդել տիկնիկային ներկայացումը, որը բարու, գեղեցիկի, խաղաղության ու բարեկամության մասին էր:
Հանդիսավոր արարողությանը ներկա էին վիրահայ համայնքի ամենատարբեր խավերի ներկայացուցիչներ ու գործիչներ: Իր ողջույնի եւ օրհնության խոսքում վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպս. Միրզախանյանը խոսել է վիրահայ մշակութային ոլորտում կատարվելիք փոփոխությունների մասին:
Ս. Մ.