Չինաստանում ընթացող ծանրամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունում Հայաստանի երկրորդ ներկայացուցիչն էլ հաջող հանդես եկավ: Մինչեւ 85 կգ քաշային կարգում Աղվան Մելիքյանը երկամարտի 330 կգ (150+180) արդյունքով զբաղեցրեց 11-րդ տեղը 19 մասնակիցների մեջ: Չեմպիոն հռչակվեց բելառուսցի Վադիմ Ստրալցովը, որը ցույց տվեց լավագույն արդյունքը` 375 կգ (170+205): Արծաթե մեդալի արժանացավ ռուսաստանցի Վասիլի Պոլովնիկովը` 365 կգ (165+200): Բրոնզե մրցանակակիր դարձավ բելառուսցի Նիկոլայ Նովիկովը` 359 կգ (158+201):
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԸ