ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտում եկեղեցու շինարարական աշխատանքներ են տեղի ունենում: Ապագա եկեղեցու շինարարական աշխատանքներին 100 հազար դոլարով իր նպաստն է բերել Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոսությունը: Ինչպես նշված է այնտեղից ստացված հաղորդագրությունում, դա «շոշափելի նշանի արտահայտություն է Հայ եկեղեցու ամբողջականության ու միության»:
Արամ Ա-ն իր ֆինանսական աջակցության մասին հայտնել է այս օրերին Անթիլիասում գտնվող ԼՂՀ արտգործնախարար Գեորգի Պետրոսյանին եւ ԼՂՀ շինարարական աշխատանքների պատասխանատու Սերժ Ամիրխանյանին:
Հայաստանին ու ԼՂՀ-ին իր զորավիգ լինելու պատրաստակամության մասին կաթողիկոսը նամակներով հայտնել է նաեւ Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսին եւ ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանին:
Ս. Մ.