Մայիսի 13-ն ու 14-ը նշանավոր եղան ԱՄՆ Լուիզիանա Նահանգի Բատոն Ռուժ քաղաքի հայ համայնքի հավատացյալների համար: Շաբաթ օրվա երեկոյան ավանդական արարողությամբ ԱՄՆ արեւելյան թեմի առաջնորդ Տ. Խաժակ արք. Պարսամյանը կատարեց Ս. Կարապետ եկեղեցու դռնբացեքի արարողությունը, որից հետո օրհնեց եկեղեցու մկրտարանը: Հաջորդ օրը սրբազան հայրը կատարեց Ս. Կարապետ եկեղեցու օծումը, որից հետո կատարվեց կիրակնօրյա սուրբ պատարագ:
Ս. Մ.