Ռուսաստանում Հայաստանի տարվա շրջանակներում հուլիսի 9-ին «Էրմիտաժ» այգում տեղի կունենա Ծիրանի փառատոնի բացումը: Միջոցառման շրջանակներում ռուսաստանցիները կարող են համտեսել հայկական ծիրան, ինչպես նաեւ ունկնդրել դուդուկի համերգ: Մինչեւ 2006 թ. ավարտ Ռուսաստանում Հայաստանի տարվա ծրագրով հուլիսին եւ օգոստոսին Մոսկվայի Պուշկինի անվան թանգարանում կանցկացվեն ցուցահանդեսներ, հայկական թատրոնի օրեր, Սանկտ Պետերբուրգում «Սպիտակ գիշերներ» փառատոնի շրջանակներում հանդես կգան արվեստի հայ գործիչներ եւ պարային խմբեր: ՌԴ Ա. Շչուսեւի անվան ճարտարապետության պետական թանգարանում հունիսի 1-30-ը անցկացվում է «Հայաստանի եկեղեցիները» ցուցահանդեսը:
Ա. Հ.