«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#106, 2006-06-09 | #107, 2006-06-10 | #108, 2006-06-13


ԵՐԿԱՐ ՍՊԱՍՎԱԾ ՊՈՒՏԻՆ-ՍԱԱԿԱՇՎԻԼԻ ՀԱՆԴԻՊՈՒՄ. ՀԵՏՈ՞

Այսօր Սանկտ Պետերբուրգում տեղի կունենա ռուս-վրացական հարաբերությունների կտրվածքով սպասված ու հարցականներով լի Պուտին-Սաակաշվիլի հանդիպումը: Նկատի ունենալով ռուս-վրացական հանդիպումներում վերջին ժամանակներս վատթարացման առիթ ծառայած ռուս խաղաղապահների, վրացական գինու ու հանքային ջրի գործոնները, հետաքրքրական են լինելու այս հանդիպման արդյունքները: Չնայած ընդհանուր առմամբ ոչ միայն Վրաստանում, այլեւ Ռուսաստանում առանձնապես մեծ հույսեր չեն կապում Պուտին-Սաակաշվիլի հանդիպման հետ, առավել եւս, որ Վրաստանը խոսում է ԱՊՀ կազմից դուրս գալու մասին եւ ամեն առիթով բարձրաձայնում Աբխազիայի եւ Հարավային Օսիայի խնդիրներիՙ Վրաստանի տարածքային ամբողջականության կտրվածքով միակ լուծում գտնելու տարբերակի մասին: Ինչեւէ, վրացական իշխանական կուսակցությունների ներկայացուցիչներն ավելի շուտ հակված են Սանկտ Պետերբուրգում կայանալիք հանդիպման ռուս-վրացական հարաբերություններում նոր էջ բացելուն, միայն թե դա չլինի ի վնաս ազգային շահերի:

Ա. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4