Հայաստանը կենտրոնական տեղ է զբաղեցնում Հարավային Կովկասում Շվեյցարիայի շահերի տեսանկյունից: Ինչպես Երեւանում մամուլի ասուլիսում հայտարարել է Շվեյցարիայի արտգործնախարար Միշըլին Կալմի Ռեյը, Շվեյցարիան մտադիր է դյուրացնել վիզային ռեժիմը Հայաստանի հետ:
Միշըլին Կալմի Ռեյն անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին, նշել է, որ Շվեյցարիան ճանաչելով ու դատապարտելով Հայոց ցեղասպանությունը, պատրաստ է աջակցել Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունների կարգավորմանը, «սակայն, ավաղ, առայժմ ապարդյուն»: Ինչ վերաբերում է Նախիջեւանի հայկական գերեզմանատան ավերմանը, ապա Շվեյցարիայի ԱԳ նախարարի խոսքերով, «մենք դատապարտում ենք ադրբեջանական իշխանությունների կողմից Նախիջեւանի Հին Ջուղայի հայկական գերեզմանատան ավերումը»: Այս կապակցությամբ Շվեյցարիան դիմել է ՅՈՒՆԵՍԿՕ-ին: Միշըլին Կալմի Ռեյը հիշեցրել է, որ սեպտեմբերին տարածաշրջան կայցելի ԵԽԽՎ մշակութային ժառանգության պահպանման հանձնաժողովը:
Ա. Հ.