«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#112, 2006-06-17 | #113, 2006-06-20 | #114, 2006-06-21


ԱՐԱԲԱԼԵԶՈՒ ԱՇԽԱՏՈՒԹՅՈՒՆ` ԼԻԲԱՆԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԻՑ

Երեկ Գրողների միության դահլիճում հայ հանրությանը ներկայացվեց արաբերեն լեզվով գրված «Թանիոս Շահինի գյուղացիական ապստամբությունը կամ Քեսրուանի կոմունան (1859-1860 թթ.)» աշխատանքը: Հիշյալ թվականների մասին պատմող Պողոս Թութունջյանի այս գիրքը գրված է պատմական անցքերի մասին եղած գրականության եւ ականատեսների վկայությունները հաշվի առնելով: Դեռ 1987-ին այն հրատարակվել էր հայերեն: Գրքի շնորհանդեսին ներկա էին Լիբանանի, Սիրիայի եւ Եգիպտոսի դեսպանները, մտավորականներ: «Ներկայացվողը Լիբանանի պատմության շատ կարեւոր ժամանակաշրջան է, որ նաեւ կապված է գյուղացիության առաջադիմական գաղափարների ու գյուղացիական պետության հետ», ասաց գրքի հովանավորներից ՀՀ-ում Լիբանանի դեսպան Ժիբրայիլ Ժաարան: Նա նշեց, որ դեռ տվյալ պատերազմին մասնակցել են նաեւ հայեր: Ի դեպ, հայերը մինչ օրս էլ իրենց ներդրումն ու ներկայությունն ունեն Լիբանանի պետության եւ իշխանության մեջ:

Ս. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4