«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#114, 2006-06-21 | #115, 2006-06-22 | #116, 2006-06-23


ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՆԱՎԹ ՈՒ ԳԱԶ ԿԱ, ՄՆՈՒՄ Է ԳՏՆԵԼ...

Կանադական «Տրանսեվրոէներջի կորպորեյշն» ընկերությունը 2006 թ. կսկսի Արմավիրում, Կարմիրում եւ Շողաղբյուրում նավթի եւ գազի որոնման հետախուզական աշխատանքները: «Ազատություն» ռադիոկայանի մեջբերմամբ, ընկերության հայկական գրասենյակի ղեկավար Մայք Սմիթը համոզմունք է հայտնել, որ Հայաստանի ընդերքում կան գազի եւ նավթի պաշարներ:

Հայաստանում գազի եւ նավթի առկայության ընդհանուր տրամաբանությունն այն է, որ չորս կողմում նավթի գոյությունը բացառում է Հայաստանում պաշարների բացակայությունը: Ըստ Մայք Սմիթի, նախկինում այս ուղղությամբ հետազոտությունները կոմերցիոն նպատակներ չեն հետապնդել, մինչդեռ կանադական ընկերությունը պատրաստ է ներդնել անհրաժեշտ տեխնիկա եւ ստանալ իրեն հետաքրքրող հարցերի պատասխանները: Արդեն իսկ պայմանավորվածություն է ձեռք բերվել համապատասխան տեխնիկա Հայաստան բերելու կապակցությամբ, որը հնարավորություն է տալիս ընդերքը հետազոտել մինչեւ 2500 մետր խորությամբՙ նվազագույն վնաս հասցնելով շրջապատին:

Ամեն դեպքում սեպտեմբերին սկսվող աշխատանքների արդյունքներին կարելի է սպասել 2007 թ. փետրվարին:

Ա. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4