Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը եւ արտգործնախարար Գեորգի Պետրոսյանը հունիսի 23-30-ը կլինեն Միացյալ Նահանգներում, կայցելեն Բոստոն, Նյու Յորք, Վաշինգտոն: «Ռեգնում» գործակալության հաղորդմամբ, ԼՂ պաշտոնատար անձինք հանդիպումներ կունենան Բուշի վարչակազմի ներկայացուցիչների, Կոնգրեսի անդամների եւ հայ համայնքի ներկայացուցիչների հետ:
Ղարաբաղի ներկայացուցիչները ծրագրում են Մ. Նահանգներում քննարկել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման, ԼՂ-ին մարդասիրական օգնություն հատկացնելու եւ զարգացմանն աջակցելուն առնչվող հարցեր: