Հայ դատի խորհուրդը «60 վայրկյան» անվանմամբ միջոցառում է կազմակերպում ի պաշտպանություն Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպան Ջոն Էվանսի: Խորհուրդը կոչ է անում ԱՄՆ քաղաքացիներին զանգահարել իրենց սենատորներինՙ Ջոն Էվանսի հետկանչմանն արձագանքելու խնդրանքով: Սա, ըստ կազմակերպիչների, կարող է վերջին հնարավորությունը դառնալ Հայաստանում ԱՄՆ դեսպանի փոփոխության ճշգրիտ բացատրություն ստանալու առումով:
Հայաստանում Միացյալ Նահանգների նոր դեսպանի թեկնածությունը ԱՄՆ Սենատը կքննարկի հունիսի 28-ին:
Ա. Հ.