Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի մամլո հաղորդագրությամբ, երեկ տեղի ունեցած ընդհանուր ժողովում ընտրվել է ակադեմիայի ընդհանուր կազմը: Ակադեմիայի փոխնախագահ է ընտրվել ակադեմիկոս Յուրի Շուքուրյանը, նախագահության անդամներՙ ֆիզիկայի եւ աստղաֆիզիկայի բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Յուրի Չիլինգարյանը, մաթեմատիկայի, մեխանիկայի եւ ինֆորմատիկայի բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Նորայր Առաքելյանը, բնական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Վիլեն Հակոբյանը, հայագիտության եւ հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Վլադիմիր Բարխուդարյանը, ակադեմիկոսներ Ադոլֆ Մանթաշյանը, Ռոբերտ Աթոյանը, Սերգեյ Համբարձումյանը:
Ռ. Պ.