Հայաստանի Կենտրոնական բանկի լրատվական ծառայությունից երեկ մեզ տրամադրեցին այն 50 երկրների ցանկը, որոնք 1995-2005 թթ. ընթացքում «նվազեցրել են իրենց մոնետար ոսկու պաշարները»: ԿԲ տրամադրած ցանկում նշված է, թե որ երկիրը քանի միլիոն տրոյական ունցիայով եւ տոկոսով է այդ 10 տարիներին հրաժարվել ոսկու պահուստներից:
Մասնավորապես յոթ երկրներՙ Հայաստանը, Նորվեգիան, Եթովպիան, Մոնղոլիան, Պարագվայը, Նիկարագուան եւ Իսրայելը վաճառել են իրենց ոսկու պաշարների 100 տոկոսը, Օմանը, Չիլին, Ուրուգվայը, Քենիանՙ ավելի քան 99 տոկոսը, Կանադանՙ գրեթե 97 տոկոսը, Բուրունդին եւ Կոստա-Ռիկանՙ 94 տոկոսը, Հայիթին եւ Քաթարըՙ գրեթե 93 տոկոսը, Բրազիլիան եւ Մալթանՙ 90 տոկոսը, Մեքսիկանՙ գրեթե 79 տոկոսը, Չեխիանՙ 78 տոկոսը, Լյուքսեմբուրգըՙ ավելի քան 75 տոկոսը, Ավստրալիանՙ 67 տոկոսը, Սուրինամըՙ 66 տոկոսը, Բելգիանՙ 64 տոկոսը, Արգենտինանՙ ավելի քան 59 տոկոսը, Իռլանդիան եւ Մալայզիանՙ 51 տոկոսը, Շվեյցարիանՙ 50 տոկոսը, Հորդանանըՙ 48 տոկոսը, Մեծ Բրիտանիանՙ գրեթե 46 տոկոսը, Կոմորոսըՙ 42 տոկոսը, Ղրղզստանըՙ 39 տոկոսը, Նիդեռլանդներըՙ ավելի քան 35 տոկոսը, Սալվադորըՙ 30 տոկոսը, Անտիլյան կղզիներըՙ 23 տոկոսը, Ավստրիանՙ գրեթե 19 տոկոսը, Պորտուգալիանՙ 16 տոկոսը, Նեպալըՙ 15 տոկոսը, Սլովակիանՙ 12 տոկոսը, Հունգարիանՙ գրեթե 11 տոկոսը, Հնդկաստանըՙ 10 տոկոսը, Հարավ-Աֆրիկյան Հանրապետությունըՙ 6 տոկոսը, Իսպանիանՙ ավելի քան 5 տոկոսը, Ֆինլանդիանՙ 1 տոկոսը: Եվս 6 պետություններ հրաժարվել են իրենց ոսկու պաշարների չնչին մասիցՙ Թուրքիանՙ 0,37 տոկոսից, Լատվիանՙ 0,2 տոկոսից, Լիտվանՙ 0,11 տոկոսից, Պերունՙ 0,09 տոկոսից, ԱՄՆ-նՙ 0,06 տոկոսից եւ Ինդոնեզիանՙ 0,03 տոկոսից:
Ա. Մ.