«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#116, 2006-06-23 | #117, 2006-06-24 | #118, 2006-06-27


ՈՒՈՐԵՆ ԲԱՖԵԹՆ ԻՐ ՈՒՆԵՑՎԱԾՔԻ 85 ՏՈԿՈՍԸ ԿՀԱՏԿԱՑՆԻ ԲԱՐԵԳՈՐԾՈՒԹՅԱՆԸ

Ամերիկացի միլիարդատեր Ուորեն Բաֆեթը, որն աշխարհի ամենահարուստ մարդկանց ցանկում 2-րդ տեղն է զբաղեցնում Բիլ Գեյթսից հետո, հայտարարել է, որ ուզում է իր 44 միլիարդանոց կարողության մոտ 85 տոկոսը հատկացնել բարեսիրական նպատակներին:

Այդ փողերի մեծ մասը (83 %) Բաֆեթի հիմնած «Բերքշայր հեթուեյ» հոլդինգի բաժնետոմսերի տեսքով արդեն հուլիսին կփոխանցվի Բիլ եւ Մելինդա Գեյթսերի բարեգործական հիմնադրամին:

50 միլիարդանոց կարողության տեր Գեյթսը Բաֆեթի վաղեմի ծանոթն է ու բարեկամը: Ֆրանսպրեսի տվյալներով, միջոցների մի մասը մուտք կգործի 4 ուրիշ բարեգործական կազմակերպություններ:

«Ֆորչուն» հանդեսին տված հարցազրույցում 75-ամյա Բաֆեթն ասել է, որ իր որոշումը պայմանավորված է սեփական առողջական վիճակով: Միլիարդատերը խոստովանում է, որ իր կարողության 85 տոկոսը բարեգործությանը հատկացնելու մտադրությունը կապված է 2004 թ. հուլիսին կնոջ` Սյուզան Բաֆեթի մահվան հետ:

Ուորեն Բաֆեթը բնական է համարում, որ իր հարստությունը պետք է ծառայի հասարակությանը: Անցյալում եւս նա հայտնի է եղել իր բարեգործական ձեռնարկումներով:

Պ. Ք.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4