Իսկ երբեւէ պատրաստ կլինե՞ն մեր պաշտոնյաները
Սահմանադրական դատարանը երեկ դռնփակ նիստով որոշեց, որ 2003 թվականի հոկտեմբերի 31-ին Նյու Յորքում ստորագրված կոռուպցիայի դեմ կոնվենցիայում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության սահմանադրությանը:
Կոնվենցիան ընդունվել է միջազգային համագործակցությամբ ու տեխնիկական օգնության խրախուսմամբ կոռուպցիան վերացնելու նպատակով: Միացյալ ազգերի կազմակերպության կոռուպցիայի դեմ կոնվենցիային մասնակցում է 140 պետություն, որոնցից 52-ն է վավերացրել այն: ՄԱԿ-ում Հայաստանի ներկայացուցիչ Արմեն Մարտիրոսյանը կոնվենցիան ստորագրել է 2005 թ. մայիսի 19-ին Նյու Յորքում: Կոնվենցիան ուժի մեջ է մտել նույն թվականի դեկտեմբերի 14-ին:
Նշյալ հարցի վերաբերյալ սահմանադրական դատարանում հարցի վերաբերյալ զեկուցումով հանդես եկավ սահմանադրական դատարանի անդամ Կիմ Բալայանը, որից հետո դատավորների հարցերին պատասխանեց սահմանադրական դատարանում հանրապետության նախագահի պաշտոնական ներկայացուցիչ, արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը:
Ռ. Պ.