«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#120, 2006-06-29 | #121, 2006-06-30 | #122, 2006-07-01


ԱՂԱՍԻՆ ՀԱՂԹԵՑ, ՆԱԼԲԱՆԴՅԱՆԸ ԴՈՒՐՍ ՄՆԱՑ ՊԱՅՔԱՐԻՑ

Թենիսի Ուիմբլդոնի մրցաշարում հաջող մրցելույթներն է շարունակում Անդրե Աղասին: Աղասին երկրորդ փուլում մրցեց Սեպիի հետ եւ երեք խաղափուլում էլ հաղթանակներ տոնելով (6-4, 7-6, 6-4), շահեց մրցախաղը: Իսկ ահա Դավիթ Նալբանդյանը անհաջողության մատնվեցՙ զիջելով Վերդասկոյին (6-7, 6-7, 2-6):

Անհաջողության մատնվեց ռուսաստանցի Մարատ Սաֆինը: Ֆեռնանդո Գոնսալեսի հետ մրցախաղը բավական համառ ու լարված բնույթ կրեց: Առաջին երկու խաղափուլերում առավելությունը Սաֆինի կողմն էր, սակայն հետագայում Գոնսալեսը տիրեց նախաձեռնությանը եւ կարողացավ շահել հանդիպումը: Պայքարը շարունակում է հաղթողի գլխավոր հավակնորդներից մեկը` իսպանացի Ռաֆայել Նադալը: Վերջինս Կենդրիկի հետ 5 խաղափուլից բաղկացած ծանր մրցախաղ անցկացրեց եւ մեծ դժվարությամբ կարողացավ հաջորդ փուլի ուղեգիր վաստակել: Իրենց հանդիպումները հաղթանակով ավարտեցին նաեւ Նիեմինենը, Բրաչիալին, Ջոկովիչը, Բյորկմանը, Ֆիշը, Բերդիչը, Բագդատիսը, Գրոժանը, Ռոխուսը, Ռոդիկը եւ Լյուբիչիչը:

Կանանց մրցապայքարում բավական հաջող են հանդես գալիս ռուսաստանցի թենիսիստուհիները: Մարիա Շարապովան բավական հեշտությամբ առավելության հասավ Խակլռոուդի նկատմամբ (6-2, 6-2): Անաստասիա Միսկինան եւս երկու խաղափուլում հաղթեց Մյուլլերին (6-2, 6-1): Հաջող մրցելույթներով աչքի ընկան նաեւ Դեմենտեւան, Լիխովցեւան, Սաֆինան, Մեդինան: Պայքարը շարունակում են նաեւ Վինուս Ուիլյամսը, Ֆրեզերը, Հանտուխովան, Սրեբոտնիկը, Պրատը, Մորեսմոն, Յանկովիչը:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4