Բաքվում միջնորդների վերջին հայտարարությունները բարկության հիմք են դարձել, եւ երեկ Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղարը հայտարարել է, որ «Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի հիմքը կազմում են Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների, այլ ոչ թե նախագահների բանակցությունները»: Համանախագահների շեշտադրումըՙ նախագահների հանդիպման անհրաժեշտության առնչությամբ, «Դեյ.ազի» հաղորդմամբ, մամլո քարտուղարի զարմանքն է առաջացրել: Վերջինս հայտարարել է. «Բոլորիս քաջ հայտնի է, որ բանակցային գործընթացի հիմքը կազմում են արտգործնախարարների բանակցությունները: Նրանք պետք է քննարկեն հարցերի ողջ շրջանակը եւ հիմք նախապատրաստեն նախագահների հնարավոր հանդիպման համար»: Ի դեպ, երկու օր առաջ Ադրբեջանի փոխարտգործնախարար Արազ Ազիմովն ասել էր, որ շրջանակային համաձայնագրի ոչ մի պատրաստ նախագիծ չկա, որը հնարավոր լիներ ստորագրել:
Ն. Պ.