«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#128, 2006-07-11 | #129, 2006-07-12 | #130, 2006-07-13


ՄՐՑԱՆԱԿՙ «ՎԻՏԵԲՍԿ-2006»-ՈՒՄ

Բելառուսի Վիտեբսկ քաղաքում ավարտված երիտասարդ էստրադային երգիչների միջազգային մրցույթում Մեծ մրցանակը շնորհվել է ռուսաստանցի Օքսանա Բոգոսլովսկայային: ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը հաղորդում է, որ նրան հանձնվել է նաեւ 10 հազար դոլար գումար: Օքսանան ավարտել է Եկատերինբուրգի Չայկովսկու անվան երաժշտական ուսումնարանը եւ Մոսկվայի էստրադային-ջազային արվեստի երաժշտական ուսումնարանը: Ներկայումս նա Լեւ Լեշչենկոյի «Ներկայացումների» թատրոնի մեներգչուհի է:

Առաջին մրցանակը եւ 6 հազար դոլար է ստացել Նատալյա Գորդիենկոն (Մոլդովա): Երկրորդ մրցանակի եւ 4 հազար դոլար պարգեւավճարի է արժանացել ռուսաստանցի Ալեքսեյ Գոմանը: Երրորդ մրցանակը եւ 2 հազար դոլար գումարը կիսել են երգչուհիներ Չիքսը (Իտալիա) եւ Կարինե Ասիրյանը (Հայաստան):

Վլադիմիր Մուլյավինի անվան հատուկ մրցանակը շնորհվել է բելառուս երգչուհի Մարինա Վասիլեւսկայային:

Էստրադային երգիչների միջազգային մրցույթին մասնակցում էին 20 երկրների 23 երգիչ-երգչուհիներ:

Պ. Ք.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4