ՈւԵՖԱ-ի գավաթի խաղարկությունում Հայաստանի 2-րդ պատվիրակը` Երեւանի «Բանանցը» մեկնարկային խաղում երեկ Թբիլիսիում ուժերը չափեց Վրաստանի գավաթակիր «Ամերիի» հետ: Մեր ֆուտբոլիստները հաջող անցկացրին հանդիպումը եւ անչափ կարեւոր հաղթանակ տոնեցին: «Բանանցին» հաղթանակ պարգեւեց 10-րդ րոպեին Վահե Թադեւոսյանի խփած միակ գնդակը: Հարկ է նշել, որ «Բանանցը» 2-րդ խաղակեսի 8-րդ րոպեից խաղում էր 10 ֆուտբոլիստով, քանի որ դաշտից հեռացվել էր Անդրեյ Բուրդիյանը:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ