Գերմանիայի հավաքականի հաղթանակի տոնակատարությունը` Համբուրգի «Կարմիր լույսերի տարածքում»
Ամբողջ Գերմանիան շունչը պահած հետ-ում էր ֆուտբոլի աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ խաղին, երբ Գերմանիայի հավաքականը աշխարհի ֆուտբոլի առաջնության պայքարում ուժերը չափում էր Իտալիայի հավաքականի հետ: Համբուրգի հայտնի փողոցներից մեկի` Սենտ Պաուլիի մոտակայքում, որտեղ այսպես կոչված «Կարմիր լույսերի տարածքն» է, այնքան մարդ էր հավաքվել, որ անհնար էր անգամ շնչել: Իսկ հենց այդպես հավաքվելու պատճառը հսկայական էկրանն էր եւ այսպես կոչված, ֆուտբոլի ֆանատների փառատոնը: Մի քանի հազար մարդ իրար սեղմված հետ-ում էին մեծ էկրանի վրա տեղի ունեցող իրադարձությանը, իսկ մի քանի հազարն էլ ուղղակի արձագանքում էր էկրանին նայողների հուզմունքին` հնարավորություն չունենալով դիտել հսկայական էկրանին զարգացող Գերմանիա-Իտալիա խաղի մանրամասները:
Սկզբնական ոգեւորությունը որոշակի ժամանակ անց վերածվեց անհանգստության, ապա նա- բարկության դրս-որումներ ի հայտ եկան: Ֆուտբոլային բազմատեսակ զգեստավորմամբ ու խայտաբղետ դիմահարդարմամբ իրենց հուզումներն արտահայտող մարդկանց այդ մեծ կուտակման մեջ կամաց-կամաց հուսահատության նման մի բան սողոսկեց: Ու թե- «Դոիչլանդ, Դոիչլանդ» աղաղակները չէին դադարում, խաղի ավարտին Գերմանիայի հավաքականի հաղթանակը տոնելու նախապատրաստված ֆանատները կամաց-կամաց լռեցին: Իսկ երբ խաղն ավարտվեց Իտալիայի հավաքականի հաղթանակով, լռությունը մոտ էր կատարելության: Միայն մարդկանց դեմքերից ու անաղմուկ գիշերային իրավիճակից, անգամ խաղը նայած չլինելու դեպքում, կարելի էր հասկանալ, որ Համբուրգը «տխուր» է:
Շաբաթ` հուլիսի 8-ին ոգ-որությունը կրկին ի հայտ եկավ` այս անգամ ոչ թե պատվավոր ու հաղթական առաջին տեղի, այլ Գերմանիայի հավաքականի հաղթանակի դեպքում երրորդ տեղը զբաղեցնելու ակնկալիքով: Ու մինչ- նույն Սենտ Պաուլիում ֆանատների փառատոնի մասնակիցների դիտած խաղը մոտենում էր ավարտին, տրամադրությունները կտրականապես փոխվեցին: Իսկ Գերմանիա-Պորտուգալիա խաղի (3:1) խաղավարտին Համբուրգն արդեն խենթացել էր: Քաղաքի փողոցներում սովորաբար կարգապահ գերմանացի վարորդները մոռացել էին լուսացույցի գույների մասին, մեքենաները չէին անջատում ձայնային ազդանշանները, Համբուրգի զվարճանքների ամենահայտնի վայրում` Սենտ Պաուլիում կանգնելու տեղ չկար: Գերմանիայի դրոշը ամենուր էր` մեքենաների վրա, մարդկանց հագին, ձեռքերին, դեմքերին, փողոցներում ու ռեստորան-բարերի էկրաններին... Բոլոր բարերում ու ակումբներում մարդիկ կրկին ու կրկին վայելում էին իրենց երկրի հավաքականի հաղթական խաղը, վերանայում էին գեղեցիկ հատվածներն ու գոլային պահերը:
Փողոցներում մարդիկ ողջունում էին միմյանց ու հաղթանակի վայելքն ամբողջական դարձնելու համար միմյանց արձագանքում էին «Դիոչլանդով»: Ոգ-որությունն անսահման էր, գոռում-գոչյունը` համապատասխանաբար հզոր: Համբուրգի մոտակա ավաններից մեկում ապրող Մանֆրեդը մարդկանց հոսանքի մեջ իր ուրախությունն արտահայտում էր Գերմանիայի դրոշը թափահարելով ու բարի մաղթանքներ բաժանելով: «Թե- հիասթափված էինք Գերմանիա-Իտալիա խաղից հետո, բայց այսօր մեր ուրախության օրն է, ամեն դեպքում` երրորդ տեղն էլ պատվավոր է», բավականին լավ անգլերենով իր խնդությունը բացատրում էր Մանֆրեդը: Նրա համար այդ պահին կար-որը հաղթանակն էր ու ձեռք բերած բերկրանքը: «Ֆուտբոլը այս մեկ ամսվա ընթացքում մեր միակ հետաքրքրությունն էր, ու պատկերացնում եք` ինչքան ուրախ ենք, որ Գերմանիայում անցկացվող առաջնությունում մեր հավաքականը զբաղեցրել է երրորդ տեղը: Սկզբնական կանխատեսումներով, եզրափակիչ խաղում պիտի խաղային Գերմանիայի - Բրազիլիայի հավաքականները, - մենք դեռ շնորհակալ ենք, որ Գերմանիայի հավաքականը չհայտնվեց Բրազիլիայի հավաքականի իրավիճակում` չնայած չարդարացած ավելի մեծ ակնկալիքներին»:
Լիիսը Գերմանիա էր եկել Էստոնիայից - բնավ էլ ոչ ֆուտբոլային առաջնությանը մասնակցելու համար: Ֆուտբոլային ֆանատների փառատոնին իր ներկայությունը բացատրեց մասնակից լինելու ամենասովորական ցանկությամբ: «Ես այնքան էլ չեմ հետ-ում ֆուտբոլային իրադարձություններին, բայց քանի որ Գերմանիայում եմ, ուզում եմ զգալ ու հասկանալ այն ուրախությունը, երբ քո երկրի հավաքականը հաղթում է ու դառնում թեկուզ երրորդը աշխարհում: Մենք նման ուրախություն դեռ չենք ունեցել ու դժվար է պատկերացնել, թե ինչպիսին կլինի իմ ռեակցիան, եթե նման առաջնությանը մասնակցի Էստոնիայի հավաքականն ու, ավելին, կարողանա հաղթական տեղ զբաղեցնել»:
Էստոնացի Լիիսը եր-ի չի պատկերացնում, թե որքան ճիշտ են իր խոսքերը նա- Հայաստանի պարագայում, միայն մեր հավաքականը դժվար թե մոտ ապագայում անգամ մոտ լինի աշխարհի առաջնությանը մասնակցելու հրճվանքը հայերին պարգ-ելու իրականությանը: Ամեն դեպքում, գերմանացիների հրճվանքը նախանձելի էր ու երբ-է այն ապրելու ցանկությունը` հսկայական, բայց եր-ի թե անիրականանալի:
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, Համբուրգ