«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#133, 2006-07-18 | #134, 2006-07-19 | #135, 2006-07-20


«ԱՐՄԵՆՏԵԼԻ» ՎԱՃԱՌՔԸ ՕԳՈՍՏՈՍԻՆ

«Արմենտելի» վաճառքի մրցույթի արդյունքները կարող են ամփոփվել օգոստոսի կեսերին կամ վերջին, այլ ոչ թե հուլիսին: Այս մասին, հղում կատարելով սեփական «տեղեկացված աղբյուրին», հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը: Ներկայումս շարունակվում է մրցույթի երկրորդ փուլը, որի մասնակիցներից մնացել են 4 ընկերություններՙ MTS եւ «Բիլայն» ռուսական ընկերությունները եւ երկու կոնսորցիումներՙ առաջինի մեջ մտնում են Emirates Telecomunications corp (ETISALAT), Istithmar PJSC եւ Emergent Telekom ventures (ETV), իսկ երկրորդի մեջՙ VTEL Holdings եւ Knightsbride Associates ընկերությունները:

Ա. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4