«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#135, 2006-07-20 | #136, 2006-07-21 | #137, 2006-07-22


ՊԵՏԵՐԲՈՒՐԳՈՒՄ ԲՈՒՇԸ «ՄԵՐՍԵՑ» ՄԵՐԿԵԼԻՆ

«Մեծ ութնյակի» պետերբուրգյան հանդիպման ժամանակ ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշն «աչքի է ընկել» ոչ միայն Սիրիայի նախագահ Բաշար էլ Ասադին հասցեագրած փողոցային հայհոյանքներով (որոնց «Ազգն» անդրադարձել է), այլեւ մեկ ուրիշ արարքով, որը լայն արձագանք է առաջացրել ԱՄՆ-ում:

ABC, NBC եւ CBS հեռուստաընկերությունները ցուցադրել են 5 վայրկյան տեւող մի տեսագրություն, որտեղ Բուշը կատակով մերսում է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի ուսերը:

Բուշի գործողությունները բնութագրելով «ձեռ քցելու» դիվանագիտություն, ABC-ն նշում է, որ միջադեպի պահին Մերկելը նստած զրուցելիս է լինում Իտալիայի վարչապետ Ռոմանո Պրոդիի հետ եւ հանկարծակի խրտնում է ու ձեռքերը տարածում, երբ Բուշը, թիկունքից մոտենալով, անսպասելիորեն սկսում է մերսել նրա ուսերը վզի մոտ:

Ամերիկացի հումորիստ Հել Սփարքսն այսպես է մեկնաբանում իրավիճակը. «Կարեկցանք ունեցողները պետք է խղճան այդ կնոջը: Նա նստած է, փորձում է կենտրոնանալ ինչ-ինչ կարեւոր հարցերի վրա, բայց Բուշը մոտ է վազում եւ հարցնում` հը, ո՞նց ես, ընկերուհի»:

Սպիտակ տունը որեւէ ձեւով չի մեկնաբանել Բուշի հետ կապված հերթական խայտառակ տեսագրությունը:

Պ. Ք.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4