«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#135, 2006-07-20 | #136, 2006-07-21 | #137, 2006-07-22


ԲՐԱՅԶԱՅԻ ԱՅՑԻՑ ՀԵՏՈ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ ԿԻՄԱՆԱՆ ԻՐԵՆՑ ԱՆԵԼԻՔՆԵՐԸ

ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Յուրի Մերզլյակովը «Թրենդ» գործակալությանը հայտնել է, որ համանախագահները պատրաստվում են օգոստոսին խորհրդակցություն անցկացնելՙ նպատակ ունենալով հստակեցնելու տարածաշրջան ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզայի այցի արդյունքները: Ըստ Մերզլյակովի, ներկայումս հայտնի չէ, թե ի՞նչ որոշումներ կկայացվեն եւ կքննարկվե՞ն արդյոք կողմերի հանդիպման կազմակերպման հարցերը: «Դա կպարզենք, երբ հանդիպենք: Տեղյակ չեմ գնահատականներին, որոնցով հանդես կգա ամերիկացի համանախագահը: Այդ ընթացքում նա արդեն վերջին հանդիպումները կունենա, կխոսի նախագահների հետ ու երեւի ինչ-որ գնահատականներ կտա: Այն ժամանակ կտեսնենք», ընդգծել է Մերզլյակովը:

Ն. Պ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4