«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#137, 2006-07-22 | #138, 2006-07-25 | #139, 2006-07-26


ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԳՈՐԾՈՒՄ Է «ԱՐՄԵՆ-ԷԿՈ» ԳԻՏԱԿՐԹԱԿԱՆ ԱԿԱԴԵՄԻԱ

Այսուհետեւ Հայաստանում կգործի նաեւ «Արմեն-Էկո» գիտակրթական ակադեմիա: Այն միավորել է Երեւանի իրավատնտեսագիտական, Արմավիրի «Արարատ», Գյումրիի «Պրոգրես» համալսարանները: Ակադեմիան նախագահում է Երեւանի իրավատնտեսագիտական համալսարանի ռեկտոր Ավետիք Մկրտչյանը: Գիտակրթական ակադեմիայի գործունեությունն ուղղված է բուհերի համագործակցության ուժեղացմանը, եւ հայկական հումանիտար կրթության արդեն ձեւավորված ավանդույթները պիտի դառնան մեր բարձրագույն կրթության համակարգի հենարանը, ինժեներական ու բնագիտական ուղղությունների հետ դրա ինտեգրմանը: «Արմեն-Էկո» գիտակրթական ակադեմիան ընդունելություն է հայտարարել իր ներառած բուհերում մեր օրերում կարեւորվող բոլոր ֆակուլտետներում:

Ս. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4