Ուկրաինայի առաջնության մասնակից «Դնեպրը» թիմ է հրավիրել լեհական «Վիսլայում» հանդես եկող Վահան Գեւորգյանին: Վերջինս լեհական անձնագիր ունի եւ նույնիսկ մեկ խաղ է անցկացրել Լեհաստանի հավաքականի կազմում: Հայազգի կիսապաշտպանը փորձաշրջան կանցնի «Դնեպրում»: Անցյալ տարի նա «Վիսլայում» 23 խաղ է անցկացրելՙ խփելով 4 գնդակ:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ