«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#139, 2006-07-26 | #140, 2006-07-27 | #141, 2006-07-28


ԿԱՇԱՌԱԿԵՐՈՒԹՅԱՆ ԴԵՊՔ ՆԱԵՎ ԹՈՒՐՔԱԿԱՆ ՖՈՒՏԲՈԼՈՒՄ

Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիան սկսել է կաշառատվության փաստի առթիվ հետաքննությունը: Թուրքական «Հուրիեթ» թերթի հաղորդագրության համաձայն բարձրագույն խմբում տեղը պահպանելու նպատակով «Դենիզլիսպորը» իբր «Մալաթիասպորի» չեխ երեք ֆուտբոլիստների գումար է խոստացել, եթե նրանք նպաստեն «Գազիանտեպսպորի» հետ խաղում իրենց թիմի պարտությանը: Խաղն ավարտվել էր «Մալաթիասպորի» 0-1 հաշվով պարտությամբ: Որպես ապացույց, թերթը տպագրել է Պրահայից «Դենիզլիսպորի» ղեկավարությանն ուղղված ֆաքսի կրկնօրինակը, որում խնդրվում է չեխ ֆուտբոլիստներին եւ միջնորդին ընդհանուր առմամբ 400 հազար եվրո վճարել:

Այս գործով զբաղվում է դատախազությունը, որը խոստացել է մեղավորներին խստորեն պատժել: Գործի առնչությամբ չեխ ֆուտբոլիստներ Իրժի Խոմոլան, Իրժի Մաշեկն ու Զդենեկ Սենկիրիկը ցուցմունք են տվել եւ ժխտել են մրցակցից որեւէ կաշառք ստանալու փաստը:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4