Իրանի հավաքականի հայազգի ֆուտբոլիստ, 23-ամյա Անդրանիկ Թեյմուրյանը փորձաշրջանի է մեկնել անգլիական «Բոլտոն» ակումբ: Երկու շաբաթ առաջ ֆուտբոլիստը բժշկական հետազոտության ենթարկվեց: Իրանական «Աբումուսլիմ» թիմը, որում խաղում է Թեյմուրյանը, նրա տեղափոխման համար 500 հազար ֆունտ ստեռլինգ է պահանջել անգլիական ակումբից:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ