«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#142, 2006-07-29 | #143, 2006-08-01 | #144, 2006-08-02


ԿՎԻՑԻԱՆԻՆ ԴԵՌ ԿԱՍԻ ԻՐ ԽՈՍՔԸ, ՎՍՏԱՀ ԵՆ ԱԲԽԱԶԻԱՅՈՒՄ

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության երեկ հրապարակած հայտարարությունում կարեւորվել է Կոդորի կիրճից վրացական զինված ուժերի դուրս բերումը որպես իրավիճակը խաղաղ ճանապարհով լուծելու հնարավորություն. «Մոտ օրերին ծրագրված քառակողմ հաջորդ հանդիպումը, հույս ունենք, կկրի առարկայական եւ արդյունավետ բնույթ»: Մինչդեռ, ինչպես հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը, Աբխազիայի պաշտպանության նախարարը բացառում է Վրաստանի հետ որեւէ բանակցություն, որին մասնակից կարող է լինել «վտարանդի իշխանության» պաշտոնական ներկայացուցիչը. «Մենք նրանց հետ խոսելիք չունենք: Ոստիկանական գործողության անվան տակ նրանք Կոդորի կիրճում զինված ուժեր տեղակայեցին», երեկ հայտարարել է Աբխազիայի պաշտպանության նախարարը, ընդգծելով, որ Էմզար Կվիցիանին դեռ ասելու է իր խոսքը:

Ն. Պ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4