Մեկօրյա հանգստից հետո Դորտմունդի շախմատի մրցաշարի մասնակիցները կրկին նստեցին խաղասեղանների շուրջը: Երրորդ տուրը խաղաղ ընթացք ունեցավ: Բոլոր հինգ պարտիաներում էլ մասնակիցները հաշտություն կնքեցին: Արոնյանը սեւերով ոչ-ոքի խաղաց Բաադուր Ջոբավայի հետ: Լեւոնն անցկացրած բոլոր երեք պարտիաներում էլ հաշտություն է կնքել մրցակիցների հետ: Նա վաստակել է 1.5 միավոր եւ Կրամնիկի, Ադամսի ու Գելֆանդի հետ բաժանում է 3-6-րդ տեղերը: Աղյուսակը 2-ական միավորով գլխավորում են Պյոտր Սվիդլերն ու Պետեր Լեկոն: Սվիդլերը սեւերով հաշտություն կնքեց Գելֆանդի հետ, իսկ Լեկոն սպիտակներով ոչ-ոքի խաղաց Ադամսի հետ: Միավորը բաժանեցին նաեւ Կրամնիկն ու Նայդիչը:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ