«Հարկ է լավ երկխոսություն սկսել, որտեղ ռուսները նոմինալ դեր կունենան», Կոդորի կիրճում անցկացրած երեք օրից հետո Թբիլիսի վերադառնալիս հայտարարել է Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Օկրուաշվիլին: Ըստ նրա, վրացական կողմը հայտարարում է Կոդորի կիրճում դիտարկում անցկացնելու համաձայնության մասին, միեւնույն ժամանակ ընդգծելով, որ դիտարկման կանոնները կսահմանի վրացական կողմը:
Օկրուաշվիլու խոսքերով, դիտարկումը կարող է անցկացվել, բայց ոչ ռուսների ուղղաթիռներով եւ վերեւից: Վրաստանը կհամաձայնի ՄԱԿ-ի մոնիտորինգին, եթե ռուսական կողմի մասնակցությունը կլինի նվազագույն, մեկ մարդուց ոչ ավելի խմբում: Ի դեպ, վրացական կողմը պնդում է Գուդաուտայի ռուսական բազայում եւս դիտարկում անցկացնելու իր պահանջը:
Վրաստանի պաշտպանության նախարարն իր հայտարարության մեջ անդրադարձել է Կոդորում ռազմատեխնիկայի տեղակայմամբ հրադադարի գոյություն ունեցող համաձայնությունները խախտելուն: Ըստ այդմ, վրացական կողմը Կոդորի կիրճում կարող է ունենալ ծանր տեխնիկա եւ հրետանի:
Ա. Հ.