«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#148, 2006-08-08 | #149, 2006-08-09 | #150, 2006-08-10


ՍՊԱՍՎՈՒՄ Է ՌԵԿՈՐԴԱՅԻՆ ԲԱՐՁՐ ՋԵՐՄԱՍՏԻՃԱՆ ԱՐԱՐԱՏՅԱՆ ԴԱՇՏՈՒՄ

Եղանակը կարծես որոշել է իր շոգ ձեռքերում տանջահար անել ողջ Հարավային Կովկասը: Օդերեւութաբանների կանխատեսումներով, հարավկովկասյան երեք հանրապետություններում մոտակա երեք օրերին սպասվում է ռեկորդային բարձր ջերմաստիճան: Արարատյան դաշտում մոտակա օրերին ջերմաստիճանը կբարձրանա մինչեւ +39, +40 աստիճան: Մասնագետների մատուցմամբ, սա նորմայից բարձր ջերմաստիճան է, բայց առանձնակի տարօրինակություն չկա եւ արտակարգ ոչինչ չի սպասվում, քանի որ վերջին 100 տարում Հայաստանում դիտվել է նաեւ +40-ից բարձր ջերմաստիճան: Ի դեպ, ի հակադրություն ասենքՙ Իսպանիայի եւ Սիրիայի, որտեղ +40 աստիճանից բարձր ջերմաստիճանի դեպքում աշխատանքը դադարեցվում է, Հայաստանում նման բան չկա:

Ինչ արած, մեզ էլ մնում է հնարավորինս քիչ հայտնվել դրսում ցերեկային ժամերին... ու աշխատել այնպես, կարծես ամառվա հեղձուկը չի ազդում ամեն ինչի սովոր հայերիս վրա:

Ա. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4