Վրաստանի նախագահ Միխայիլ Սաակաշվիլին կոչ է արել Վրաստանի մինչեւ 40 տարեկան քաղաքացիներին անցնել երկշաբաթյա զինվորական նախապատրաստում պահեստայինների ճամբարներում, որպեսզի «անհրաժեշտության դեպքում կարողանան պաշտպանել իրենց հայրենիքը»: Եվ դա այն դեպքում, երբ երկրի նախագահն ինքը Վրաստանի Խաշուրի շրջանում անցնում է զինվորական վերապատրաստում: «Civili.ge» ինտերնետային կայքէջի տեղեկացմամբ, Սաակաշվիլին հայտարարել է. «...Այն դեպքում, երբ Վրաստանի կողմը լրջորեն ատամներ են կրճտացնում, եւ դա արդեն խաղ չէ, մենք պետք է կարողանանք մի քանի ամսվա ընթացքում դուրս բերել 100 հզ. մարդ, եթե դրա կարիքը երկիրն ունենա: ...Ամեն մի գյուղում, ամեն քաղաքում պիտի լինեն տասնյակ ու հարյուր հազարավոր քաղաքացիներ, որոնք պատրաստ կլինեն պաշտպանել իրենց հայրենիքը»:
Ա. Հ.