Հայաստանի մինչեւ 17 տարեկանների պատանեկան հավաքականը, որը գլխավոր մարզիչ Արսեն Չիլինգարյանի գլխավորությամբ նախապատրաստվում է սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 5-ը Հայաստանում կայանալիք ֆուտբոլի մինչեւ 17 տարեկանների Եվրոպայի առաջնության որակավորման առաջին փուլի խմբային մրցաշարին, օգոստոսի 7-10-ը երկու ստուգողական հանդիպում անցկացրեց Վրաստանի իր հասակակիցների հետ:
Ինչպես տեղեկացանք ՀՖՖ մամուլի քարտուղարությունից, օգոստոսի 7-ին Բաթումի կենտրոնական մարզադաշտում կայացած առաջին հանդիպումն ավարտվեց 1-0 հաշվով` հօգուտ Վրաստանի հավաքականի: Օգոստոսի 10-ին կայացած մրցախաղում նույնպիսի հաշվով հաղթել են հայ պատանիները:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ