«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#151, 2006-08-11 | #152, 2006-08-12 | #153, 2006-08-15


ԲԱՔՈՒ-ԹԲԻԼԻՍԻ-ՋԵՅՀԱՆԸ` ԷԿՈԼՈԳԻԱԿԱՆ ԱՂԵՏԻ ԱՂԲՅՈ՞ՒՐ...

Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի խողովակներին սպառնում է կոռոզիա, ինչն իր հերթին կարող է բերել Էկոլոգիական աղետի Վրաստանում, Ադրբեջանում եւ Թուրքիայում: ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, նման հայտարարություն է արել «Պլատֆորմ» միջազգային էկոլոգիական կազմակերպությունը: «Պլատֆորմ»-ը նման զգուշացում է արել, երբ խողովակաշարի շինարարությունը գլխավորող բրիտանական «British Petroleum»-ը ստիպված դադարեցրել է Ալյասկայում իր հանքավայրերում նավթի արդյունահանումը` BP-ի ղեկավարած անդրալյասկյան նավթամուղի արագ կոռոզիայի պատճառով: «British Petroleum»-ի աշխատակից Միկո Մինյո Պաուելլոյի խոսքերով, BP-ն Կովկասում շինարարությունն իրականացնելիս պակաս մտահոգ էր էկոլոգիական անվտանգությամբ, քան Ալյասկայում:

Միեւնույն ժամանակ, «BP-Georgia» ընկերությունում ժխտել են «Պլատֆորմ» միջազգային էկոլոգիական կազմակերպության հայտարարությունը: Ըստ «BP-Georgia»-ի, ընկերությունը մշտապես դիտարկում է անցկացնում ինչպես նավթի բաղադրության, այնպես էլ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթատարի վիճակի առնչությամբ:

Ա. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4