Օգոստոսի 21-ին Գարեգին Բ ծայրագույն պատրիարք եւ Ամենայն հայոց կաթողիկոսի ծննդյան 55-ամյա տարեդարձի կապակցությամբ հանդիսավոր թափորի ուղեկցությամբ, Մայր տաճարի զանգերի ղողանջների ներքո Նորին սրբությունը վեհարանից ուղղվեց դեպի տաճար, ուր իջման սեղանի առջեւ կատարվեց հայրապետական մաղթանքի կարգը:
Նույն օրը Ամենայն հայոց կաթողիկոսը բացի հոգեւորականաց դասից, որ եկել էին Վեհափառ հայրապետին շնորհավորելու, ընդունեց նաեւ Աշխարհի ժողովուրդների հոգեւոր միասնության միջազգային ակադեմիայի նախագահ Գեորգի Տրապեզնիկովին: Հյուրը Նորին սրբությանը հանձնեց «Հայրենյաց հպարտություն» ռուսական բարեգործական հիմնադրամի կողմից Վեհափառ հայրապետին շնորհված ՌԴ հասարակական բարձրագույն պարգեւ` «Ռուսաստանի հպարտություն» ոսկե շքանշանը ի գնահատություն աշխարհի ժողովուրդների հոգեւոր միավորման գործում ունեցած ավանդի, հայ եւ ռուս ժողովուրդների միջեւ բարեկամության ամրապնդման, ինչպես նա- խաղաղարար գործունեության համար:
Ս. Մ.