«Հայրենիք եւ պատիվ» կուսակցության ղեկավար Գառնիկ Մարգարյանը «Ազատություն» ռադիոկայանին հայտնել է, որ Մտավորականների խորհուրդը պատրաստվում է սեպտեմբերի առաջին տասնօրյակում տեղեկություններ հրապարակել Հայաստանի կրիմինալ ուժերի մասին, մասնավորապես որ պաշտոնյան, ԱԺ պատգամավորը, նախարարը, օլիգարխը որքա՞ն հարստություն են կուտակել, ի՞նչ ձեւով, ի՞նչ հանցագործություններ են կատարել, քանի դատվածություն ունեն, որտեղի՞ց որքանով են կեղծ դիպլոմ գնել: Նա նշել է նաեւ, որ կրիմինալն այսօր կենտրոնացել է իշխանական 4 բուրգերում` նախագահը եւ իր շրջապատը, վարչապետը եւ իր շրջապատը, նախարարները, դատական համակարգն ու ուժային կառույցները: Գ. Մարգարյանի ասելով` իշխանությունն այսօր բռնազավթել է կրիմինալը թե՛ քաղաքականության, թե՛ տնտեսության, թե՛ գիտության ու կրթության ոլորտներում, այդ պետք է ցույց տալ ժողովրդին, առաջ բերել նրա ցասումը, նրան ոտքի հանել եւ ազատվել կրիմինալից:
Մտավորականների ֆորումը առաջիկայում դիմելու է քաղաքական ուժերին` նախաձեռնությանը միանալու առաջարկով:
Հա, բայց կրիմինալի մասին տեղեկությունների հրապարակումը չնմանվի՞ երկնագույնների այդպես էլ չհրապարակված ցուցակի պատմությանը:
Մ. Խ.