Մի խումբ կրասնոդարցի ալպինիստներ հայազգի Վարդան Վարդանյանի ղեկավարությամբ ճանապարհ են ընկել նվաճելու քրիստոնեության եւ հայ ժողովրդի սրբություն Արարատ լեռը: Ըստ հայկական «Երկրամաս» թերթի, կրասնոդարցի ալպինիստների «Էվերեստ» ակումբի անդամները` ստեղծագործական մասնագիտությունների ներկայացուցիչներ, գործարարներ, մեծ ընկերությունների ղեկավարներ, լուսանկարիչներ եւ գեղանկարիչներ, արդեն օդանավով ժամանել են Իրան, որտեղից կանցնեն Թուրքիա եւ կսկսեն վերելքը: Ընթացքից կրասնոդարցի ալպինիստներին կմիանան նաեւ ուրիշ երկրներից եկած ալպինիստներ: Ալպինիստների միջազգային խումբը դեպի Արարատի գագաթ վերելքը նվիրում է Ռուսաստանում «Հայաստանի օրերին»: Վարդան Վարդանյանն ասել է, որ կրասնոդարցիները Արարատի գագաթին կբարձրացնեն Կուբանի մայրաքաղաքի դրոշը:
Մ. Խ.