«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#158, 2006-08-22 | #159, 2006-08-23 | #160, 2006-08-24


ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿՆԵՐԿԱՅԱՑՆԵՆ ՈՒԹ ԾԱՆՐՈՐԴՆԵՐ

Սեպտեմբերի 2-10-ը Իտալիայի Պալերմո քաղաքում կանցկացվի ծանրամարտի Եվրոպայի պատանիների եւ աղջիկների հերթական առաջնությունը: Մրցաշարի պարգեւները կվիճարկեն 32 երկրների 124 պատանիներ ու 77 աղջիկներ:

Եվրոպայի առաջնությանն են նախապատրաստվում նաեւ մեր հավաքականի անդամները: Հայաստանն ըստ պաշտոնական հայտի, Պալերմոյում ներկայացված կլինի 8 մարզիկով: Կանանց մրցաշարում մեր հանրապետության մարզական պատիվը կպաշտպանեն Թեհմինա Կարապետյանը (53 կգ), Մելինե Դալուզյանը (63 կգ) եւ Նազիկ Ավդալյանը (75 կգ): Պատանիների մրցավեճին կմասնակցեն Դավիթ Մուրադյանը (62 կգ), Տիգրան Մարտիրոսյանը (69 կգ), Արամ Անդրիկյանը (77 կգ), Սեւակ Սահակյանը (94 կգ) եւ գերծանրքաշային Արտակ Մկրտչյանը:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4